Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ ընտրություններն անցել են անօրինական

Փաշինյանի դիտարկմամբ՝ ընտրատեղամասերից դուրս բաժանվել է ընտրակաշառք ու եղել է հարկադրանք:
nikol-pashinyan

«Հրազդանում չեն եղել լցոնումներ, կրկնաքվեարկություն եւ ձեզ հայտնի մյուս կեղծիքները»,- հայտարարել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պարտված թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ վստահեցրել է, որ Սասուն Միքայելյանին տված ոչ մի քվե չի կորել: Ուրեմն, ինչո՞ւ է պարտվել Փաշինյանի պաշտպանած թեկնածուն: Նրա դիտարկմամբ՝ ընտրատեղամասերից դուրս բաժանվել է ընտրակաշառք ու եղել է հարկադրանք:

«Եվ սա մեր ամոթն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

*

*