ՀՀ վարչապետն Ալեքսանդր Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին հորդորում է իրենց փողերը վերադարձնել ժողովրդին

«Պահանջում եմ, որ Ալեքսանդր Սարգսյանն իր 30 մլն դոլարը վերադարձնի պետական բյուջե»
nikol-pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին  հորդորում է հավաքել իրենց փողերն ու կամավոր վերադարձնել ժողովրդին: Փաշինյանը նման հայտարարություն է արել սեպտեմբերի 11-ին՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի իր ելույթում:

«Ալեքսանդր Սարգսյանը հայաստանյան միայն մի բանկում 30 միլիոն դոլար գումար ունի, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ: Պահանջում եմ,  որ նա հրապարակայնորեն պարտավորվի, որ այդ 30 մլն դոլարը հանի և վերադարձնի պետական բյուջե, մնացածը ևս նույն կերպ»,- նշեց Փաշինյանն ու հավելեց՝ իրենց համար տարբերություն չկա, թե ով կլինի նա:

Վարչապետը նշեց՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը միլիարդների է տիրապետում: «Ահավասիկ, «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն և դստերը: Մի քանի միլիոն դոլարանոց հյուրանոցն ինչ փողերով է նրանց պատկանում: Այսօր ձեր առաջ պայման եմ դնում՝ օր առաջ հավաքեք ձեր բոլոր գողացած փողերը և կամավոր վերադարձրեք ժողովրդին»,- եզրափակեց Փաշինյանը:

*

*