«Քուանշ պարոն գլխավոր դատախազին».Նիկոլ Փաշինյանը 4 դրվագ ներկայացրեց

Նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» հարազատներին տեսակցություն չի թույլատրվում:

«Քուանշ պարոն գլխավոր դատախազին»: Նիկոլ Փաշինյանն այսպես վերնագրեց իր ելույթը ու անցավ հանրային մեծ հնչեղություն ստացած 4 քրեական գործերին:

Առաջինը՝ Մարտի 1-ի գործով. «Դուք հիմա ուզում եք ասել, որ հիմա որևէ գործողությո՞ւն եք կատարում Մարտի 1-ի գործով»:

Երկրորդը գլխավոր դատախազին «Սասնա ծռերի» գործով է. նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» հարազատներին տեսակցություն չի թույլատրվում . «Ժիրայր Սեֆիլյանի 11-ամյա տղան ատոմային ռո՞ւմբ պետք է փոխանցեր»:

Հաջորդը կապված էր Անդրիաս Ղուկասյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու պատգամավորների միջնորդության հետ:

Հաջորդ դրվագում Փաշինյանն անդրադարձավ «Հաց բերողի» խափանման միջոցը երկրորդ անգամ կալանքով փոխարինելուն:

*

*