16:13 - 02.02.2019
578 Դիտում
Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, կառավարության անդամների, ինչպես նաև մարզպետների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ քննարկում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
«Հանդիպումների ձևաչափը փակ էր և այդ տրամաբանությունից ելնելով որևէ պատգամավոր չի կարող տեղեկատվություն տրամադրել»,- ասաց Բաղդասարյանը:
Խմբակցության մյուս պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ նիստում քննարկվել են բոլոր այն հարցերը, որոնք հուզում են կառավարությանը, խորհրդարանին և հանրությանը. այդ քննարկումները եղել են կառուցողական: