Ես անում եմ «Իմ Քայլ»-ը. Նիկոլ Փաշինյան

Վերջին կանգառը կլինի Երևանի Ազատության հրապարակը
nikol

Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» խորագրով 14-օրյա քայլարշավը դեպի Երեւանի Ազատության հրապարակ:

Նիկոլ Փաշինյանը 14 օրվա ընթացքում մտադիր է անցնել 200 կմ ճանապարհ՝ լինելով նաև Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում: Վերջին կանգառը կլինի Երևանի Ազատության հրապարակը, որտեղ էլ ապրիլի 13-ին՝ ժամը 18։30-ին, հանրահավաք է նախատեսված։

Փաշինյանի քայլարշավը բողոք է իշխող ուժի դեմ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարել էր փողոցային պայքարի դուրս գալու մասին, որին, սակայն, չեն միացել «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը»:

*

*