ՀՀ վարչապետը մասնակցել է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակմանը

«Հայաստանը մեր օջախն է, որի շենությունը, արժանապատվությունն ու ուժեղությունը պետք է լինի յուրաքանչյուրիս օրակարգի հարցը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման արարողությանը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը դիտել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների կողմից հայկական «Կարնո քոչարի»-ի պարային կատարումը, ապա հանդես եկել ողջույնի խոսքով։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Սա, ըստ էության, այսօր կառավարության անդամների աշխատանքային օրվա շատ տրամաբանական ավարտն է, որովհետև այսօր կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկում էր Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը։ Մենք մի քանի որոշումներ կայացրեցինք, և ես ուզում եմ այդ որոշումներից ընդամենը մեկի, այդ որոշման, այսպես ասած, կուլմինացիայի մասին խոսել։ Երբ մտածում էինք, թե մենք, մեր երկիրը, մեր ժողովուրդը ինչ կարգախոսով պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին, քննարկումների արդյունքում, ի վերջո, ընդունեցինք, որ Հայաստանի և հայ ժողովրդի առաջիկա կարգախոսը պետք է լինի հետևյալը. Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է…»։

«Քայլ դեպի տուն»-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից է, որի մասնակիցները 13-18 տարիքային խմբի սփյուռքահայ պատանիներն են: 2019 թ. ծրագիրն իրականացվել է 2 փուլով՝ հուլիսի 29-ից օգոստոսի 25-ը: Մասնակիցների թիվը 357-ն է` 28 երկրից։

«Քայլ դեպի տուն» ծրագիրը ներառում է հայոց լեզվի և ազգային երգ ու պարի դասընթացներ, այցելություններ Հայաստանի կրթական ու նորարարական կենտրոններ, պատմամշակութային վայրեր, ինչպես նաև հանդիպումներ պետական, հասարակականմշակույթի գործիչների հետ:

Ամբողջությամբ՝ այստեղ:

 

*

*