Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղբանտարկյալների վերաբերյալ հարցին — Երկիր Մեդիա

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղբանտարկյալների վերաբերյալ հարցին

Վարչապետի պնդմամբ՝ խնդիրը փոքր-ինչ բարդ է այն գործերի հետ կապված, որոնցում կան զոհեր:
nikol-pashinyan (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։

«Շատերը պատկերացնում են, որ իմ նման հայտարարություններից հետո պետք է գնանք, խցերի դռները բացենք և բանտարկյալներին դուրս թողնենք. դա ճիշտ ճանապարհ չէ, մենք խնդիրը պետք է լուծենք օրենքով սահմանված կարգով»,- նշեց վարչապետը:

Վարչապետի պնդմամբ՝ խնդիրը փոքր-ինչ բարդ է այն գործերի հետ կապված, որոնցում կան զոհեր:

«Իսկ մյուս գործերի հարցը օր առաջ պետք է լուծվի, և բոլոր քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ»,- ասաց վարչապետը։

*

*