Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

«Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ եւ երկարաժամկետ օրակարգի հարցերին»
nikol-pashinyan-putin2 (1)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է վարչապետ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառմամբ:

«Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ եւ երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաեւ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ կապված հարցեր: Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգերին»,- նշել է ՀՀ վարչապետը:

*

*