Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ակնկալում է հանդիպել Պուտինի հետ ԵԱՏՄ մայիսյան գագաթաժողովին

«Իհարկե, ես պլանավորում եմ հանդիպել...»
nikol-pashinyan-aj (1)

Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է ТАСС-ի թղթակցին:

«Իհարկե, ես պլանավորում եմ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին Սոչիում»,-ասել է Փաշինյանը՝ պատասխանելով թղթակցի հարցին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլում ակնկալում են Հայաստանի մասնակցությունը մայիսին կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները