Վարչապետը փոխնախարարներ է նշանակել

Նշանակվել են Էկոնոմիկայի, ինչպես նաեւ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալներ
karavarutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ի որոշումներով նշանակվել են Էկոնոմիկայիտարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ:

Ինչպես հաղորդում է էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ են նշանակվել Արտակ Քամալյանը և Ավագ Ավանեսյանը:

Արտակ Քամալյանը 2018թ. սեպտեմբերից զբաղեցնում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Ավագ Ավանեսյանը՝ 2018թ. մարտից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը:

Լիլիա Շուշանյանը, Բագրատ Բադալյանը և Հակոբ Վարդանյանը նշանակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Գեղամ Վարդանյանը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ Իրինա Ղափլանյանը:

Գեղամ Վարդանյանը այս տարվա հունվարի 11-ից զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը:

Իրինա Ղափլանյանը 2018թ. հունիսից ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալն էր:

*

*