Նիկոլ Փաշինյանը՝ տարածված աղմկահարույց տեսանյութի մասին

«Եկեք հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել․ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում»
pashinyan (3)

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տարածված աղմկահարույց տեսանյութին ու պարզաբանում ներկայացրել․

«Ես հանձնարարել եմ ԱԱԾ պետին հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին։ Բայց մինչ այդ, եկեք հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել․ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում, ով է արել այդ գաղտնալսումը, ինչի համար, ինչ նպատակով, արդյոք օրենքով իրավունք ունեցել է եւ որն է սրա քաղաքական նպատակը… »։

Ավելի վաղ, համացանցում հայտնվել է մի ձայնագրություն, որում երկու անձ քննարկում են Մարտի 1-ի գործի վերաբերյալ մանրամասներ։ Անդրադարձ է կատարվում ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատրյանին առաջադրված մեղադրանքին ու նրա խափանման միջոցն ընտրելու հարցին։

Տեսանյութում ներկայացվում է, որ զրույցը տեղի է ունենում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ու ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի միջեւ։

*

*