Հայաստանում օլիգարխիան տապալված է, հաստատվել է ժողովրդի իշխանություն. Նիկոլ Փաշինյան

«Դա չի նշանակում, թե մարդիկ, ովքեր նախկինում օլիգարխ են կոչվել, նրանք դադարել են գոյություն ունենալուց»
nikol-pashinyan-havaq

Հայաստանում օլիգարխիան տապալված է, ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն: Այս մասին հոկտեմբերի 19-ին Կապանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ուզում ենք մի Հայաստան, որտեղ տեղ չունի բռնությունը, ծայրահեղությունը, կոռուպցիան, կեղծիքը, օլիգարխիան: Ես երեկ հայտարարեցի, թե Հայաստանում այլևս չկան օլիգարխներ, որից հետո եղան մեկնաբանություններ, որոնք ինչ-որ կասկածելի գործարքներ էին փնտրում իմ այս հայտարարության հետևում: Արձանագրենք, թե ինչի մասին է խոսքը:  Ի՞նչ է նշանակում օլիգարխիա, նշանակում է քչերի իշխանություն, օլիգարխ նշանակում է քչերի իշխանության ներկայացուցիչ: Ես ասում եմ, որ ՀՀ-ում քչերի իշխանությունն այլևս տապալված է ու ՀՀ-ում հաստատված է ժողովրդի, այսինքն` ձեր իշխանությունը: Դա չի նշանակում, թե մարդիկ, ովքեր նախկինում օլիգարխ են կոչվել, նրանք դադարել են գոյություն ունենալուց, բայց նրանց կարգավիճակը դադարել է գոյություն ունենալուց: Ահա սա է պատճառը, որ ես ասում եմ` ՀՀ-ում չկա օլիգարխիա` քչերի իշխանություն, Հայաստանում հաստատված է շատերի` ժողովրդի իշխանություն»,- ասաց Փաշինյանը:

*

*