«Նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինի». Նիկոլ Փաշինյան

«Խաղի կանոնները պարզ են լինելու բոլորին, իսկ դա օրինականությունն է»
nikol-pashinyan-aj 01.05

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ աշխատանքային քննարկում են ունեցել: «Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին մենք պատրաստ ենք»,-հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով փոխվարչապետի պաշտոնի համար Խաչատուր Սուքիասյանի անվան շրջանառվելու հարցին՝ Փաշինյանն ասաց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի»:

Հարցին` Մարտի 1-ի դեպքով էլ վենդետաներ չեն լինի նա շեշտեց, որ արդեն ասաց` ոչ մի հարցով չի լինելու վենդատեներ: Նա հավելեց, որ «խաղի կանոնները» պարզ են լինելու բոլորին, իսկ դա օրինականությունն է: Հարցին` իսկ քննություններ լինելու են, նա արձագանքեց, որ հանրությունը կստանա իր բոլոր հարցերի պատասխանները:

«Այն մթնոլորտը, որ այսօր կա ՀՀ-ում, չպիտի խաթարվի, բայց դա չպիտի նշանակի, որ խնդիրները՝ օրենքի առաջ բոլորի հավասարության, չեն լուծվելու»:

Վարչապետի թեկնածուն հիշեցրեց իր հայտնի հայտարարությունը, որ մայիսի 8-ից մենաշնորհներ չեն լինելու:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները