Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացվել նորանշանակ նախարարի պաշտոնակատարը

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թե′ երիտասարդության, թե′ սպորտի ոլորտում առկա է մեծ ներուժ
nikol-pashinyan (2)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Լևոն Վահրադյանին համատեղ աշխատանքի համար: Շնորհավորելով նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ նա նախկինում նախարարի կարգավիճակում երկար աշխատել է և տիրապետում է ոլորտի խնդիրներին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թե′ երիտասարդության, թե′ սպորտի ոլորտում առկա է մեծ ներուժ, որը լիարժեք իրացնելու համար պետք է առավել արդյունավետ մոտենալ խնդիրներին, այն է՝ ոգեշնչել մեր մարզիկներին, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ոգևորությունը դառնա կոնկրետ արդյունք և ըստ արժանվույն գնահատել արձանագրված արդյունքները:

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները