«Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր». Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում...
nikol-pashinyan-putin67 (1)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր։ ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց ռուսաստանաբնակ հայ գործարարների  հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում:

«Կարծում եմ՝ բոլորդ էլ գիտեք, որ վերջին 1-1.5 ամսվա ընթացքում և հայկական, և ռուսական, և միջազգային մամուլում խոսվում է հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի մասին: Ես կարող եմ հիմա ինձ թույլ տալ հայտարարել, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն որևէ ճգնաժամ չկա, այլև, թույլ տվեք հավակնոտ հայտարարություն անել և ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ նախքան սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահի հետ կայացած հանդիպումը  իրենց վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով: «Մենք այսօր քննարկեցինք դրանից հետո տեղի ունեցած բոլոր այն իրադարձությունները, որոնք արժանի են քննարկման: Ես ուրախ եմ արձանագրել, որ այդ բոլոր քննարկումներում ընդհանրացրել ենք մեր պատկերացումները և եկել ընդհանուր հայտարարի»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

*

*