Նիկոլ Փաշինյանի ֆրանսերենով ելույթը դրական ալիք ստեղծեց ֆրանսախոսների համար. Միկայել Ժան

Հայաստանը Ֆրանկոֆոնիայում կարող է լսելի լինել և, հանձինս Ֆրանկոֆոնիայի, ունենալ համերաշխության և աջակցության հարթակ:
micael-jan

Հայաստանը Ֆրանկոֆոնիայում կարող է լսելի լինել և, հանձինս Ֆրանկոֆոնիայի, ունենալ համերաշխության և աջակցության հարթակ: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն իսկապես ուզում է իր առաջնորդությունը վարել Ֆրանկոֆոնիայի հսկա կառույցում: «Հայաստանն իրական կամք է դրսևորել Ֆրանկոֆոնիային անդամակցելու համար: Կազմակերպությունը միավորում է պետություններ և կառավարություններ հինգ աշխարհամասերում: Դուք միացաք ժողովուրդների Ֆրանկոֆոնիային, լուծումների Ֆրանկոֆոնիային: Մենք ունենք լայնածավալ ռազմավարություն՝ տնտեսության և թվային զարգացման հետ կապված»,- ասաց նա:

Միկայել Ժանն ընդգծեց, որ իր համար մեծապես հաճելի էր տեսնել, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների կոնֆերանսին ելույթ ունենում ֆրանսերենով: «Ես տեսա, թե ինչպիսի հաճույքով էր խոսում այդ լեզվով, և խոստովանում եմ, որ դա շատ դրական ալիք ստեղծեց բոլոր ֆրանսախոսների համար, որոնք ներկա էին այդտեղ: Ես զգում եմ , որ հայերը գիտակցում են, որ ֆրանսերենը նաև լեզու է ինքնաարտահայտվելու և աշխարհի հետ գործակցելու համար»,- հավելեց ՖՄԿ գլխավոր քարտուղարը:

*

*