«Իրավապահ մարմիններին հանձնարարականներ եմ տվել Մարտի 1-ի բացահայտման գործով». վարչապետ — Երկիր Մեդիա

«Իրավապահ մարմիններին հանձնարարականներ եմ տվել Մարտի 1-ի բացահայտման գործով». վարչապետ

«Մարտի 1-ի զոհերի քաղաքացիական վաստակի գնահատման արտահայտություններից մեկը պետք է լինի այդ սպանությունների բացահայտումը»
nikol-pashinyan (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ իրավապահ մարմիններին արդեն հանձնարարություններ են տրվել Մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործով:

«Եթե չլիներ 2008թ-ի մարտի 1-ը, վերջին մեկուկես ամսվա ընթացքում քաղաքական իրադարձությունների ժամանակ դժվար կլիներ խուսափել արյունահեղությունից, և Մարտի 1-ի դաժան փորձը իշխանությանը պարտադրեց առավել զգուշավոր լիներ ժողովրդական վենդետաներից խուսափելու համար, իսկ մեզ՝ հեղափոխության կազմակերպիչներիս, օգնեց քաղաքական առաջնորդության պատասխանատվության լրջությունը գիտակցելու և պայքարը ոչ բռնի ճանապարհով տանելու հարցում: Մարտի 1-ի զոհերի քաղաքացիական վաստակի գնահատման արտահայտություններից մեկը պետք է լինի այդ սպանությունների բացահայտումը, և ես արդեն հանձնարարականներ եմ տվել իրավապահ մարմիններին այս կապակցությամբ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

*

*