Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ. Փաշինյանը` ՊԵԿ աշխատակցի աշխատանքից ազատման մասին

«Ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել»
nikol-pashinyan-davos

«Ասում են, որ՝ ա’յ, Նիկոլը, մեծամտացել ա, մաքսայինին ասում ա, որ վարչապետը մոտենում ա, էդպես չեն դիմավորում։ Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ։ Ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ  չեն կարող լինել». այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով օրեր առաջ ՊԵԿ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրագրողի այն հարցին, թե` նա առողջական խնդիրներով անձի է հորդորել աշխատանքից ազատվել և զգաստ կանգնել։ Նա նշեց նաև, որ ինքը ցանկանում է բացատրություն ստանալ:

Ինչ վերաբերում է միևնույն հարցով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի` իրեն բաց նամակով դիմելուն, ապա Նիկոլ Փաշինյանը շեշտեց.

«Ես կարծում եմ, որ եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև, Սահմանադրության համաձայն, վարչապետ ընտրվելուց մի տարի հետո վարչապետը պաշտոնանկության ենթակա չէր»,-եզրափակեց նա:

*

*