ՀՀ վարչապետն ու Լիբանանի նախագահը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության բարձր մակարդակի վերաբերյալ

ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպմանը...
mishel-aun-libanan-nikol-pashinyan1 (1)

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Զրուցակիցները կարևորել են հայ-լիբանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակի վերաբերյալ: Կողմերը կարևորել են տնտեսության ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումն ու այդ առումով ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր և անդրադարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Լիբանանի նախագահը վերահաստատել է իր մասնակցությունը գագաթաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:

Զրուցակիցները երկկողմ կապերի ընդլայնման գործում կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը: Միշել Աունն ընդգծել է, որ տեղի հայ համայնքը իր երկրի տարբեր ոլորտներում ունի կարևոր դերակատարություն և հաջողությամբ նպաստում է պետության զարգացմանն ու առաջընթացին:

*

*