Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են

Կառավարական առանձնատանը տեղի է ունեցել...
varchapet-arandznatun2

Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:

Այս մասին տեղեկանում են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։

*

*