Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կորեայի դեսպանին

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:
nikol-pashinayn-koreayi-despan

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընին:

Ողջունելով դեսպանին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Մենք կարևորում են հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը նաև այն համատեքստում, որ Հայաստանում ցանկանում ենք իրականացնել տնտեսական քաղաքականության մեջ այնպիսի հեղափոխություն, ինչպիսին տեղի է ունեցել Կորեայի Հանրապետությունում»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Կորեայի Հանրապետությունից ներդրումների ներգրավմամբ և համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Ու Յուն Գընը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Կորեայի Հանրապետության նախագահի ջերմ ողջույնները: Դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել տնտեսական ոլորտում իրականացված քաղաքականության փորձով և հավելել, որ իրենք ևս շահագրգիռ են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը՝ ԼՂ հիմնախնդրի հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար:

*

*