«Իմ մասին էլ են ասում անփորձ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետը համոզված է, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ:
nikol-pashinyan4

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ: Այս մասին Փաշինյանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով կառավարության կազմում երիտասարդ կադրերի հետ կապված քննարկումների մասին հարցին: «Իմ մասին էլ են ասում անփորձ է, կառավարման փորձ չունեցող: Մենք նոր էջ ենք սկսում: Կարծում եմ՝ կառավարության կազմը բալանսավորված է: Եվ փորձվածները, և անփորձները անփորձ են նախարար լինելու մեջ և ոչ թե կյանքի ու քաղաքական գործունեության մեջ:

Նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գործունեություն է. համոզված եմ, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ: Եթե արդյունավետության հետ կապված խնդիրներ կծագեն առանձին պաշտոնյաների ու նախարարների մասով, արագ կլուծվեն, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- վստահություն հայտնեց Փաշինյանը:

*

*