Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայր

Նորընտիր վարչապետից հետաքրքրվել են` արդյոք իր նստավայրը Բաղրամյան 26-ն է լինելու...
karavarutyun-nstavayr,-nakhagah,-baghramyan-26

Ազգային ժողովում ընտրվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղևորվեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ առավոտից հավաքված մարդիկ սպասում էին նրան: Հրապարակում բեմահարթակից Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսքով դիմեց հայ ժողովրդին:

«Այսօր դուք հաղթեցիք: Այսուհետ երբեք որևէ մեկը չի համարձակվի որևէ ոտնձգություն անել ընդդեմ ձեր այս հաղթանակի: Բայց ես ուզում եմ հստակ արձանագրենք, թե որն է ձեր հաղթանակը: Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ: Կապ չունի թե ով կլինի վարչապետ, այսօր և սրանից հետո մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով է լինելու իշխանության մեջ: Այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է»,-ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայր:

Խորհրդարանում վարչապետի ընտրությունից հետո լրագրողները նորընտիր վարչապետից հետաքրքրվել են` իր նստավայրը Բաղրամյան 26-ն է լինելո՞ւ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ բոլոր հարցերը կքննարկվեն:

 

*

*