«Բոլոր ընտրակաշառք բաժանողները բռնվելու և դատվելու են»․ Նիկոլ Փաշինյան

Նա շեշտեց, որ «փողով ընտրություն առնողները պետք է դուրս մղվեն քաղաքականությունից ընդհանրապես»։
nikol-pashinyan

Հայաստանում բոլոր ընտրակաշառք բաժանողները բռնվելու և դատվելու են: Այս մասին Իջևանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտեց, որ «փողով ընտրություն առնողները պետք է դուրս մղվեն քաղաքականությունից ընդհանրապես»։

«Փողով, մեկ կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք թույլ եք տալիս, որ այդ մարդիկ ձեզ թալանեն։ Թույլ մի տվեք, որ ձեզ թալանեն։ Հետո էլ գնան այդ թալանած փողերը ծախսեն, որ ֆեյսբուքում ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի»,- ասաց վարչապետը։

*

*