ՀՅԴ երիտասարդները մետրոյի ժետոն փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին՝ Արայիկ Հարությունյանին հանձնելու համար

Փաշինյանը հայտարարեց, որ չի կիսում երիտասարդների և ուսանողների կարծիքը․․․

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների հետ, որոնք նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Փաշինյանը գնում էր ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը եւ դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու։

ՀՅԴ ՀԵՄ անդամը մետրոյի ժետոն փոխանցեց վարչապետ Փաշինյանին՝ Արայիկ Հարությունյանին փոխանցելու համար:

Փաշինյանը հայտարարեց, որ չի կիսում երիտասարդների և ուսանողների կարծիքը Արայիկ Հարությունյանին ուղղված մեղադրանքների մասով, որը երեկ անդաստիարակ էր անվանել իրեն քննադատողներին:

*

*