Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հրեական նոր տարվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
nikol-pashinyan-pashtonakan3

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ։ Հայ և հրեա ժողովուրդներին միավորում են դարավոր կապերը, համագործակցությունը, բարեկամությունը, ինչպես նաև պատմական ճակատագրերի նմանությունը։

«Թավշյա հեղափոխությամբ» նոր շունչ ստացած հայաստանյան ժողովրդավարությունը հավասարապես պատկանում է և ծառայելու է մեր երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից։

Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ, որ գալիք տարին լինի խաղաղ աշխատանքի, արդար վաստակի և երջանկության տարի»,-նշված է վարչապետի ուղերձում:

*

*