Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

Նա Հնդկաստանի վարչապետին հրավիրել է Հայաստան
nikol-pashinyan-hndkastani-varchapet

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հնդկաստանի ժողովուրդը սեփական ընտ­րու­թյամբ վերահաստատեց իր աջակցությունը Ձեր ծրագրերին և վստահությունը՝ Ձեր առաջնորդության սկզբունքներին: Մաղթում եմ Ձեզ շարունակական հա­ջո­ղու­թյուններ և նոր հանգրվաններ Հնդկաստանի աննախադեպ վերելքն առաջնոր­դելու ճանապարհին։

Հայ-հնդկական օրակարգում առկա զարգացումները քննարկելու և ամրապնդելու նպատակով՝ սիրով հրավիրում եմ Ձեզ պետական այց կատարելու Հայաս­տանի Հանրապետություն՝ Ձեզ հարմար ժամկետում»,- մասնավորապես ասված է ուղերձում։

 

*

*