Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է...
pashinyan (2)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանի Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկից մեկնարկած քայլերթի ընթացքում լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի այն դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հնարավոր է` դառնա նոր Հայաստանի առաջին քաղբանտարկյալը, Փաշինյանը նշեց, որ նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու:

«Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու, ինչը նշանակում է, որ բանտերում մարդիկ չեն լինելու, այդ թվում՝ կոռուպցիոներներ»,- նշեց վարչապետը:

Վարչապետը նաև նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում բացառելու է նաև բռնությունը:

«Ներհայաստանյան հարցերում բռնություն չի լինելու, ես դա երաշխավորում եմ, ով կփորձի այս կանոնը խախտել, Հայաստանի Հանրապետության օրենքի ողջ խստությամբ կպատժվի»,- շեշտեց Փաշինյանը:

Քայլերթը շարժվում է Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքը:

*

*