«Մեր ձգտումն է ձևավորել համաձայնության կառավարություն»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եղել է ֆորսմաժորային իրավիճակ․․․
Nikol-pashinyan2

Եղել է ֆորսմաժորային իրավիճակ և կառավարությունը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք պետք է լինի: Այս մասին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հետ հանդիպման ժամանակ ի պատասխան հարցի, թե ովքեր են լինելու ապագա կառավարության կազմում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Եթե սա լիներ սովորական ընտրական պրոցես, տրամաբանությունն այլ կլիներ, բայց առաջին հերթին պետք է արձանագրվի այն շրջանակը, որը կդառնա վարչապետի ընտրության իրականացնողը: Կառավարության կազմը պետք է ձևավորվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում: Մեր նպատակը համերաշխության մթնոլորտի ձևավորումն է: Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունը քաղաքական ինչպիսի պատկեր ցույց կտա»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ իրենց ձգտումն է ձևավորել համաձայնության կառավարություն։

 

*

*