Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը

Վարչապետի պաշտոնակատարը Աստանայում կմասնակցի...
Nikol-Pashinyan

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հավելենք, որ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ղեկավարները պետք է որոշեն, թե ում նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները