Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է Արցախի կարգավիճակի ճշգրտմամբ հակամարտության կարգավորման իր տեսակետը

«Ղարաբաղյան կողմը պետք է վերադառնա բանակցային սեղան...»
nikol-pashinyan-talin-1

Առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման ԼՂ հիմնահարցի կարգավորում չի կարող լինել։ Այս մասին Շիրակի մարզի Անի համայնքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Ղարաբաղյան կողմը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Չի կարող լինել Ղարաբաղի հարցի կարգավորում առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման։ Ղարաբաղի հարցում մեր ժողովրդի ու կառավարության ցանկությունների ու մտադրությունների միջև անգամ միլիմետրի տարբերություն չկա։ Սա համազգային պատասխանատվության հարց է»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ խնդիրներ լուծելու համար նախ պետք է համապատասխան բյուջե ստեղծել։

«Այն բյուջեն, որ մենք այսօր ունենք, դրանով Հայաստանի, Ղարաբաղի ու այլ հարցեր չենք կարող լուծել։ Մեր երկիրը տուն է, մենք ընտանիք ենք, երբ ընտանիքը ֆինանսական սահմանափակում է ունենում, նստում, որոշում են կայացնում, և որոշում են աշխատել իրար հետ։ Պետք է աշխատենք իրար հետ, որ մեր ընտանիքի ու երկրի եկամուտները մեծանան։ Մենք պետք է լինենք ուժեղ ու երջանիկ ժողովուրդ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

*

*