Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին

Հարց-պատասխան՝ ԵԽԽՎ լիագումար նիստում
nikol-pashinyan-exxv

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հարց – Պարո′ն վարչապետ, Դուք մի քանի նախադասությամբ անդրադարձաք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Բայց Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրը չէ, այնտեղ կան նաև այլ երկրներ: Կարծում եմ, որ մյուս հարևանների հետ ձեր հարաբերություններում ևս առկա են որոշակի խնդիրներ: Դուք գո՞հ եք նրանց հետ հարաբերությունների ներկայիս մակարդակից, և եթե ոչ՝ ի՞նչ եք պատրաստվում անել այդ ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Իհարկե մենք ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, բայց ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները լավ են և նույնիսկ շատ լավ են: Ես նկատի ունեմ հատկապես Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում և մենք այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն: Մենք փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները: Իհարկե դուք գիտեք, որ ցավոք Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, ըստ էության, մենք հարաբերություններ չունենք դիվանագիտական և սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանի պարագան, կարծում եմ, բոլորիս համար պարզ է: Թուրքիայի պարագան մի փոքր այլ է, որովհետև այդ դեպքում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով: Հայաստանն իր հերթին չի փոխել իր դիրքորոշումը: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին, ես արդեն ընդհանուր առմամբ ուրվագծեցի մեր պատկերացումը և ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակում: Ուրախ եմ, որ իր գործունության ընթացքում մեր կառավարությունը, ըստ էության, կարողացել է մեր հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը: Շնորհակալ եմ:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*