Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհրդի շենք

ՀՀ վարչապետը գրառում կատարեց ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»։
nikol-pashinyan

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհրդի շենք։ Մուտքի մոտ ՀՀ վարչապետին դիմավորեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն և գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին։

ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»։

Լիլիան Մորի Պասքիեի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով։

*

*