Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում

Ողջ ընթացքում երթն ուղեկցում էին ոստիկանական ուժերը
nikol-pashinyan-osipyan2

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների երթը, որը սկզիբ էր առել Երևանի Նոր Նորք վարչական շրջանից, հասավ Հանրապետության հրապարակ: Երթն անցել է Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններով: Ողջ ընթացքում երթն ուղեկցում էին ոստիկանական ուժերը՝ ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, և ցուցարարների հետ նա գտնվում է այնտեղ:

*

*