«Թույլ չենք տա, որ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում». Նիկոլ Փաշինյան

Երեկ Էջմիածինում հանրահավաք էր կազմակերպվել՝ քաղաքապետ Կարենի Գրիգորյանի հրաժարականի պահանջով
nikol-pashinyan

«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ Էջմիածինում  քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) հանրահավաք էր կազմակերպել՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով:

*

*