Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ

...այն լավ հիմք է Չինաստանի ու Հայաստանի միջև փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու համար
nikol-pashinyan-chinastan2

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

ՉԺՀ վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նա ընդգծել է երկկողմ դարավոր կապերի փաստը ու հավելել, որ այն լավ հիմք է Չինաստանի ու Հայաստանի միջև փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու համար: «Մենք կարող ենք սերտորեն համագործակցել տարբեր ոլորտներում` հաշվի առնելով մեր երկու երկրների ընդհանրությունները: Դրա համար առկա է ամուր քաղաքական հիմք»,- ընդգծել է Լի Քեցյանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալութուն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Շատ ուրախ եմ այս հանդիպման կապակցությամբ։ «Ասիական քաղաքակրթությունների երկխոսության» համաժողովը շատ կարևոր է մեզ համար: Կայացավ համաժողովի բացումը, որը շատ տպավորիչ էր։ Այս համաժողովը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործակցության հարցերը։ Ես շատ ուրախ եմ այդ հնարավորության և համաժողովի շրջանակներում Ձեզ հետ հանդիպելու համար։ Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Ես կարծում եմ, որ այս այցելությունը նոր խթան կլինի աշխատելու այն ծրագրերի շուրջ, որոնցում ներկայացված են Հայաստանի ու Չինաստանի շահերը»։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխգործակցությունը արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Ամբողջությամբ՝  այստեղ։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին ու ելույթ ունեցել։

*

*