Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ուտրեխտում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ

Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում 37-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել տրամվայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 5 մարդ:
nikol-pashinyan-pashtonakan3

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ:

ՀՀ վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը:

«Ցնցված եմ Ուտրեխտում տեղի ունեցած հարձակումից: Հայաստանը բարեկամ Նիդերլանդների և նրա ժողովրդի կողքին է: Իմ մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»:

Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում  37-ամյա տղամարդը կրակոցներ է  արձակել տրամվայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 5 մարդ: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ ազգությամբ թուրք 37-ամյա Գյոքմեն Թանիշին:

*

*