«Եկեք չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել». Նիկոլ Փաշինյան

Բոլոր այն ռեկտորները, որոնք քաղաքականացրել են բուհական համակարգը, նոր Հայաստանում անելիք չունեն եւ պետք է հեռանան...

Բոլոր այն ռեկտորները, որոնք ուսանողի առջեւ դուռ են փակել, որոնք քաղաքականացրել են բուհական համակարգը, որոնք ԲՈՒՀ-ը դարձրել են կուսակցական բջիջ՝ նոր Հայաստանում անելիք չունեն եւ պետք է հեռանան։ Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա, այո, քաղաքական որոշում է, եւ մեկ շաբաթ շուտ կամ ուշ՝ պետք է իրագործվի։

«Հեղափոխությունը սկսվել է կրթական համակարգն ապաքաղաքականացնելու պահանջով, ու պետք է ավարտվի այդ պահանջով։ Եկեք չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել», ասաց Փաշինյանը։

*

*