Նիկոլ Փաշինյանը Բելգիայում է

Նա Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրոպական միության կառույցների ղեկավարների հետ
nikol-pashinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում: Նա Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրոպական միության կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկը ԶԼՄ-ի համար հայտարություն կանեն:

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաեւ հայ համայնքի գործարարների հետ:

*

*