Արցախի բնակիչներն ինձ չեն ընտրել վարչապետ, ուստի չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից. Փաշինյան

Ի՞նչ է խոսվել Դավոսում Իլհամ Ալիևի հետ...
nikol-pashinyan-16072018 (1)

Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվել են՝ ի՞նչ է խոսվել Դավոսում Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանն ու անդրադարձ եղել է արդյոք Արցախին բանակցությունների սեղանին վերադարձնելու թեմային։

«Մեր հանդիպման ընթացքում ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ես ներկայացնում եմ ու կարող եմ բանակցություններում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը և ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի Հանրապետության ընտրություններին, հետևաբար՝ իրենք ինձ չեն ընտրել որպես վարչապետ։ Նրանք ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը։ Այս պատճառով ես չեմ կարող բանակցություներ վարել Լեռնային Ղարաբաղի անունից», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հանդիպման մանրամասներին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց՝ էթիկապես անընդունելի է դուրս գալ ու պատմել ամեն ինչի մասին, ինչ խոսվել է:

«Պարզ է, որ լրագրողների, քաղաքացիների համար հետաքրքիր է բոլոր դետալներով իմանալ՝ ինչի մասին էինք մենք խոսում, բայց զուտ էթիկական տեսանկյունից դա անընդունելի է, երբ դուրս են գալիս ու պատմում այն ամենի մասին, ինչի մասին խոսվել է։ Բայց, ընդհանուր առմամբ, բոլորդ գիտեք՝ ինչի մասին ենք մենք խոսել։ Խոսակցությունն ընթանում էր այն սահմաններում, որոնք համապատասխանում են իմ հրապարակային հայտարարություններին», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքները, Նիկոլ Փաշինյանն նշեց, որ ոչ մի արդյունք չկա, քանի որ դա պարզապես շփում է եղել. «Այդպիսի շփում մենք ունեցել ենք նաև Դուշանբեում: Ճիշտ է, Դուշանբեում մենք ունեցել ենք հստակ արդյունքներ: Մենք շփվել ենք նաև Սանկտ Պետերբուրգում, որը նույնպես պարզապես շփում էր: Ոչ Ալիևը, ոչ ես, ոչ էլ որևէ մեկը ինչ-որ արդյունքներ այդ հանդիպումից չի ակնկալել: Դա պարզապես խոսակցություն էր, շփում էր»,- ասաց նա:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները