Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վրաստան. նա կայցելի նաեւ Ջավախք

Այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
nikol-pashinyan (3)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին: Այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Հովհաննես Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոն:

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկա կգտնի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հոբելյանին նվիրված հուշատախտակի բացման  արարողությանը և կազմակերպված ընդունելությանը:

Նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Ջավախք, Նինոցմինդա ու Ախալքալաք և հանդիպումները տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները