Վարչապետն այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի

...և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան
nikol-pashinyan-anna-hakobyan-hrom

Իտալիա պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան։

Վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը։ Նիկոլ Փաշինյանը շրջել է Հռոմի Հայ Կաթողիկե եկեղեցում, ծանոթացել հայկական հոգևոր, կրթական մշակութային կառույցի և Քահանայապետական վարժարանի գործունեությանը, հանդիպել նաև Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի սաների և Անարատ հղության հայ քույրերի միաբանության անդամների հետ։

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և Լևոնյան Քահանայապետական վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը ողջունել են վարչապետին և նրա տիկնոջը Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում և եկեղեցու անունից աջակցություն հայտնել Հայաստանի վարչապետի այն բոլոր քայլերին, որոնք միտված են հզորացնելու հայոց պետականությունը և բարեկեցիկ կյանք տալու հայ ժողովրդին ու Հայաստանին։

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*