Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Արարատ Միրզոյանը

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ...
ararat--mirzoyan-pashinyan-nikol2 (1)

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձակուրդի ընթացքում՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ, նրան կփոխարինի ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ինքը՝  Արարատ Միրզոյանը:

«Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում»,- գրել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը նաև հրապարակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ժամանակավորապես փոխարինելու մասին համապատասխան որոշումը։

*

*