Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանի հետ

Երկու երկրների միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու առումով զրուցակիցները կարևորել են ․․․
nikol-pashinyan-ame-despan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար և նրան մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Վարչապետը կարևորել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական ու տնտեսական ոլորտներում հարաբերությունների զարգացումը և հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների փոխգործակցության մակարդակը կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել: «Ակնկալում ենք, որ առաջիկայում մեր երկրում  ԱՄԷ-ից նոր ներդրողների և զբոսաշրջիկների թվի ավելացման ականատեսը կլինենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին ԱՄԷ կառավարության անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկու երկրների փոխգործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի, այդ թվում՝ առևտրաշրջանառության, զբոսաշրջության ոլորտներում: Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ից տարբեր ներդրողներ հետաքրքրված են Հայաստանում էներգետիկայի և գյուղատնտեսության բնագավառներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ ու պատրաստ են կառավարության հետ սերտորեն աշխատել այդ ուղղությամբ:

Երկու երկրների միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու առումով զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը և մտքեր փոխանակել երկկողմ օրակարգային այլ հարցերի շուրջ:

*

*