Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին

Սոպրանո Լիաննա Հարությունյանը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
nikol-anna

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցած սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին, ով հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնն անցկացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:

*

*