Նիկոլ Փաշինյանը կարճատեւ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեւի հետ

Դա ընդհանուր խոսակցություն էր՝ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ իրավիճակի մասին...
nikol-pashinyan-bryusel-em2 (1)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատեւ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բրյուսելում, որտեղ նրանք մասնակցել են Եվրամիության Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված հադիսավոր ընթրիքին, տեղեկացնում է «Ազատությունը»։

Այդ մասին լրագրողներին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ընթրիքի սեղանի շուրջ կարճ զրույց ունեցանք պարոն Ալիեւի հետ։ Դա ընդհանուր խոսակցություն էր՝ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ իրավիճակի մասին»-, ասել է Փաշինյանը։

Նոր հանդիպման մասին հարցին ՀՀ վարչապետը պատասխանել է, որ կոնկրետ պլաններ առայժմ չկան։

«Ես վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի, եւ հիմա շատ կարեւոր է բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել Լեռնային Ղարաբաղին։ Անհնար է այս հակամարտության կարգավորմանը հասնել առանց Ղարաբաղի»,-ասել է Փաշինյանը։

*

*