Այսուհետ ընտրողները կքվեարկեն առանց գրիչի

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններն արված են պարզեցման ուղղությամբ:
yntrakan-orensgirq

Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով նախատեսվող բոլոր փոփոխությունները արված են պարզեցման ուղղությամբ: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի եւ հարակից օրենքների» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ շատ է խոսվում այն մասին, որ Ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո որոշակի ժամանակ է պետք, որ հանրությունը և քաղաքական ուժերը ծանոթանան դրա նրբություններին: «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններն արված են պարզեցման ուղղությամբ:

Շատ կարեւոր է, որ մենք այսօրվանից բարձրաձայնենք, թե ինչ  քվեարկություն ենք նախատեսում: Ըստ էության տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի: Այսինքն` նախկինի պես յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենալու է իր քվեաթերթիկը, ընդ որում, դրանք հատուկ հաշվառման փաստաթղթեր չեն լինելու: Քաղաքացիների համար քվեարկությունը նման է 2017 թվականի ընտրություններին, բայց ավելի պարզեցված կարգով: Եթե նախկինում ընտրողը վերցնում էր քվեաթերթիկը և պետք է նշան կատարեր, կարող էր նաև առանց նշան կատարելու քվեարկել, հիմա գրիչ ընդհանրապես հարկավոր չէ: Վերանում է տարբեր գույնի գրիչների պատմությունը: Քաղաքացին քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ առանց որեւէ նշում կատարելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկելիս խնդիրները բաժանել են երկու մասի՝ առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրներ և ավելի երկարաժամկետ լուծումներ պահանջող հարցեր: «Մենք գնացել ենք առաջնահերթ հարցերի լուծման ճանապարհով, ենթադրում ենք, որ շարունակելու ենք աշխատանքն արդեն խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասաց նա:

*

*