«Ազգային ժողովն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում իր առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ՝ շեշտելով, որ ինքն առաջադրվել է ոչ թե վարչապետի պաշտոնում ընտրվելու, այլ չընտրվելու համար:

«Հետևաբար, Ազգային ժողովն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին: Իսկ առաջադրման իմաստն առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է: Այս պահին կարող եմ նշել, որ միանշանակ է և աներկբա, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք, ի վերջո, պետք է դառնան Հայաստանում 2018թ. տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

*

*