ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Քննարկվել են ՀՀ եւ ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
bako-sahakyan-nikol-pashinyan

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երեւանում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Քննարկվել են ՀՀ եւ ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները եւ հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին:

*

*