Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը դատաիրավական համակարգի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ:
nikol-pashinyan (2)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ: Բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների ներկայությամբ ունեցած  ելույթում ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ.

Այսօր ձեզ հանդիպման եմ հրավիրել՝ քննարկելու համար, իմ կարծիքով, այլեւս անհետաձգելի եւ հրատապ լուծում պահանջող մի խնդիր: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բոլորիդ հայտնի քաղաքական փոփոխություններ, որոնց արդյունքում երկրում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող եւ լեգիտիմ կառավարություն, այսինքն՝ գործադիր իշխանություն, ժողովրդի վստահությունը վայելող եւ լեգիտիմ Ազգային ժողով, այսինքն՝ օրենսդիր իշխանություն:

Վերջին մեկ տարվա իրադարձությունները, սակայն, շարունակաբար ի ցույց են դնում, որ Հայաստանի Հանրապետությունում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն: Եվ դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում մեր հանրության շրջանում:

Չեմ կարող եւ չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին: Այս մասին դատողություններ անելն իմ լիազորությունների մեջ չի մտնում, չնայած անհնար է դատարանների բոլոր որոշումները նույն արշինով չափել եւ նույն գնահատականին արժանացնել:

Անկախ ամեն ինչից ակնհայտ է սակայն, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար, եւ սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլեւ Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչ, ով ունի քաղաքական իրավունք՝ խոսել ժողովրդի, Հայաստանում իշխանության բարձրագույն կրողի անունից:
Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ինքը իր ազատ կամարտահայտմամբ ձեւավորել է օրենսդիր իշխանություն, Ազգային ժողովի միջազգայնորեն ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ճանաչված ընտրությունների արդյունքներով ձեւավորել է կառավարություն՝ գործադիր իշխանություն:

Բայց Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում եւ իրագործվում ժողովրդի դեմ: Որքանո՞վ է իրական այս կանխավարկածը, որքանո՞վ է հիմնավորված, բոլորովին ուրիշ խնդիր է:

Բայց այն, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է չունի նաեւ գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը:

Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրվանից պարտավորվել եմ որեւէ միջամտություն չունենալ դատական իշխանության գործերին եւ այս պարտավորությունը պահպանել եմ սրբորեն: Բայց, մյուս կողմից, ցավոք չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային եւ ապօրինի ազդեցությունների՝ հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որովհետեւ այդ երկու համակարգերն իրար կապված են մարդկային, քաղաքական եւ այլ կապերով:

Մի օրինակ կարող եմ բերել միայն. որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել հենց նույն Մարտի 1-ի գործով, այն պարագայում, երբ գործադիր իշխանությունների կողմից թույլ տրված տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել հենց դատական գործող համակարգի միջոցով»:

Շարունակությունը՝ այստեղ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները